«Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում ՍՄԿ կենտրոնում դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցավ երկրորդ՝ «Տեղական ինքնակառավարում, համայնքի բյուջե» թեմաներով դասընթացը։ Երկօրյա դասընթացի կարևոր բաղադրիչներից էր
Բնակիչների մասնակցությունը համայնքի կառավարմանը
Մասնակցության եղանակները և տեսակները
Համայնքի բյուջեի ձևավորման սկզբունքները, կառուցվածքը
Համայնքի բյուջետային գործընթացը։
Առաջին օրվա քննարկման հիմնական հարցերը վերաբերում էին «Ինչու մասնակցել և ինչպես մասնակցել համայնքի կառավարման կարևոր որոշումների կայացման գործընթացներին»։ Թե ինչպես են կառավարվում և բաշխվում համայնքի ֆինանսական ռեսուրսները մասնակիցները քննարկեցին դասընթացի երկրորդ օրվա ընթացքում։Նրանք «Բյուջետապոլիս» խաղի միջոցով առավել լավ պատկերացրեցին համայնքի բյուջեի բաղկացուցիչ մասերը, կիրառեցին պլանավորման և սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հմտությունները։ Կարևորելով սիսիանցի կանանց մասնակցությունը համայնքային գործընթացներին, Սիսիանի ՄԿ կենտրոնը պատրաստ է ստեղծել հարթակներ, որի միջոցով ծրագրի մասնակիցները կհամագործակցեն համայնքի ՏԻ մարմինների հետ։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: