Հյուրընկալություն ՍՄԿ կենտրոնում․․․

Դեկտեմբերի 11-ին ՍՄԿ կենտրոնը հյուրընկալեց «ԳՈՒՄ» ՀԿ-ի երեխաների, ընտանիքների, երիտասարդների զարգացման Սիսիանի «Բարեկամ» համայնքային կենտրոնի սաներին։Արցախից տեղահանված ընտանիքների դեռահասները Սիսիանի իրենց հասակակիցների հետ ծանոթացան կենտրոնում իրականացվող դասընթացներին և ընթացիկ ծրագրերին։ Երեխաները շրջայց կատարեցին կենտրոնում, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու համակարգչային ուսուցման և կար ու ձևի դասընթացներին։ Սիսիանի ՄԿ կենտրոնում կազմակերպվել էր փոքրիկ հյուրասիրություն, որի ընթացքում անկեղծ զրույց ծավալվեց շարունակական կրթության և ապագա մասնագիտությունների ընտրության շուրջ։ 🤝Հուսով ենք շարունակել «Բարեկամ» կենտրոնի հետ համագործակցությունը համայնքային մի շարք ծրագրերի շրջանակներում։

ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO

Հավանեք և հետևեք մեզ...