Համայնքային բյուջեի հանրային քննարկում

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սիսիան համայնքի 2024 թվականի համայնքային բյուջեի հանրային քննարկումը։ «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի առավել ակտիվ շահառու կանայք նույնպես մասնակցեցին բյուջեի հանրային լսումներին։ Կիրառելով նախորդ օրերին մասնակցային կառավարման իրենց գիտելիքները, մասնակիցները բարձրաձայնեցին համայնքում առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների մասին և առաջարկեցին դրանց լուծումը ներառել համայնքի 2024 թվականի բյուջետային ծախսերում։Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ առավել անմիջական քննարկումը շարունակվեց համայնքապետարանի բակում, որի ընթացքում որոշ բարձրացված խնդիրներ լուծում ստացան։ Սիսիանի ՄԿ կենտրոնը պատրաստ է շարունակել համագործակցությունը Սիսիանի համայնքապետարանի հետ, նպաստելով համայնքում մասնակցային կառավարման գործընթացներին։

🤝Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Հավանեք և հետևեք մեզ...