Այսպես է ձևավորվում հարգանքն ու հոգատարությունը բնության հանդեպ․․․

«Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում ՍՄԿ կենտրոնում մեկնարկել է «Մեղվաբուծություն» թեմայով դասընթացը։

🐝Դասընթացը և՛ տեսական է, և՛ գործնական։ Ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն մեղվաբուծական այնպիսի գիտելիքներ, որոնք սկսնակներին հնարավորություն կտան լիաժեք զբաղվել մեղվաբուծությամբ, իսկ արդեն փորձառու մեղվաբույծներին` զարգացնել հմտությունները մեղվաբուծության ոլորտում:

🧷Ծրագրի մասնակից կանայք նպատակ ունեն գործունեություն ծավալելու մեղվաբուծության բնագավառում։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

Միասին կարող ենք: 🌈✨

Հավանեք և հետևեք մեզ...