Հետդասընթացային խորհրդատվական հանդիպումներ․․․

👏«Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացված «Կար ու ձև» և «Վարսահարդարում» թեմաներով դասընթացների ավարտից հետո, ՍՄԿ կենտրոնում տեղի ունեցան խորհրդատվական հանդիպումներ ծրագրի մասնակիցների հետ։ Նրանք ներկայացրեցին իրենց կողմից մշակված բիզնես մոդելի պատկերները։ Ակտիվ քննարկումների արդյունքում մասնակիցները հստակեցրեցին իրենց քայլերը և հանդես եկան առաջարկություններով։ Հանդիպման ավարտին կենտրոնի տնօրենը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և հավելեց, որ եկել է գաղափարներն իրականացնելու ժամանակը։ 📍Հետևեք հաջողության պատմություններին․․․ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

#Բիզնես #Գաղափարներիներկայացում #Կանանցհզորացում #EmpowerHer #SkillBuilding #CommunityDevelopment #SisianWomenEmpowerment

Հավանեք և հետևեք մեզ...