Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» գրքի քննարկումը…

Ապրիլի 25-ին Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնում կայացավ Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» գրքի քննարկումը: Քննարկման մասնակիցները Սիսիան բնակավայրի տարբեր դպրոցների աշակերտներ էին, ովքեր հիացած էին Փոքրիկ Իշխանի կերպարով: Նրանցից յուրաքանչյուրի կարծիքը գրքի վերաբերյալ առանձնանում էր յուրահատուկ և գեղեցիկ ոճով: Ընթերցողները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեսակետը գրքի մասին և ազատորեն կիսվել ու փոխանակել դրանք: Դատելով հանդիպմանը ներկա բոլոր ընթերցողների ջերմ ժպիտներից և քննարկման ժամանակ առաջացած հաճելի մթնոլորտից, մենք հիմա վստահորեն փաստում ենք, որ Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնում գործող «Նոր գրադարանը» իրենից ներկայացնելով յուրօրինակ մի հարթակ, իրականացնում է չափազանց հետաքրքիր և մեծամասշտաբ առաքելություն՝ այն է, հայ երիտասարդների մեջ բարձրացնել սերը դեպի ընթերցանությունը և նպաստել գրքի ու գրականության զարգացմանը մեր երկրում:Բոլոր մասնակիցները խրախուսվեցին, իսկ ամենաակտիվ մասնակից՝ Էլեն Առաքելյանը, արժանացավ հատուկ նվերի: Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ:

5You and 4 others

Հավանեք և հետևեք մեզ...