Նոր դասասենյակների բացման արարողություն…

Սույն թվականի ապրիլի 14-ին Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնում տեղի ունեցավ «Կար ու ձև» և առողջ ապրելակերպին ուղղված դասընթացների համար նախատեսված նոր դասասենյակների բացման արարողությունը: Դասասենյակների տարածքը անհատույց տրամադրվել է Սիսիանի համայնքապետարանի կողմից, իսկ վերանորոգման և նոր սարքավորումների ձեռքբերումը իրականացվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Էսթեր Հակոբյանը: Սիսիանի ՄԿ կենտրոնի տնօրեն՝ Կարեն Հովհաննեսյանը շնորհակալական խոսք հղեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակին և Սիսիանի համայնքապետարանին ծրագիրը իրականացնելու գործում ցուցաբերած աջակցության համար: Սիսիանի համայնքապետի տեղակալ՝ Վարդան Իվանյանը ողջունեց և կարևորեց նախաձեռնությունը համայնքում և հույս հայտնեց, որ այն հնարավորություն կտա իրականացնել համայնքի տնտեսական զարգացմանը նպաստող նոր ծրագրեր:Սիրով տեղեկացնում ենք, որ հաջորդ շաբաթ կմեկնարկի «Կար ու ձև»-ի առաջին դասընթացը նորաբաց լսարանում:
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ:

Հավանեք և հետևեք մեզ...