«Առաջնորդություն, հաղորդակցություն և ինքնաներկայացում»

Դեկտեմբերի 2-3-ը «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում մեր կենտրոնում տեղի ունեցավ առաջին դասընթացը՝ «Առաջնորդություն, հաղորդակցություն և ինքնաներկայացում» թեմաներով, որի արդյունքում ավելի քան 30 սիսիանցի կանայք ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ և հմտություններ՝ զգալիորեն բարձրացնելով իրենց հաղորդակցության, ինքնադրսևորման և առաջնորդական կարողությունները։ Երկօրյա դասընթացը լի էր ինտերակտիվ խաղերով և քննարկումներով, իսկ անհատական և խմբային աշխատանքները օգնեցին կանանց գործնականում կիրառել և ամրապնդել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները: Սիրելի մասնակիցներ, ազատորեն կիսվեք ձեր մտքերով և տպավորություններով մեզ հետ, քանի որ ձեր կարծիքը կարևոր է հետագա նախաձեռնությունների ձևավորման համար: 🤝Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

#ԱռաջնորդներիԹրեյնինգ#Հզորացում#ՍիսիանիԿանայք#ՀմտություններիԶարգացում#SAEC

Հավանեք և հետևեք մեզ...