«Ծնողավարություն» թեմայով դասընթաց

Շաբաթ օրը Սիսիանի ՄԿ կենտրոնում ջերմ և ուրախ մթնոլորտ էր տիրում։ Կենտրոնում իրականացվեց «Ծնողավարություն» թեմայով դասընթաց` երկու տարբեր խմբերով։Դասընթացը ներառում էր

✅Ինքնաճանաչումը՝ որպես ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցման հիմք

✅Հույզերի ճանաչումը և կառավարումը ծնող-երեխա փոխհարաբերություններում

✅Ծնողական դիրքորոշումներ և վարքի ձևանմուշներ

✅Ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերությունների կառուցում։

Դասընթացին մասնակցում էին նաև Սիսիան համայնքի ՆՈՒՀ-երի աշխատակիցներ և ծնողներ։ Նրանք իրենց խոսքում նշեցին, որ նմանօրինակ դասընթացները օգտակար են և անհրաժեշտ։ Աշխատակիցների կարծիքով դասընթացը կօգնի իրենց երեխաների հետ աշխատանքի ժամանակ։ Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ:

Հավանեք և հետևեք մեզ...