Շաբաթ օրը Սիսիանի ՄԿ կենտրոնում ջերմ և ուրախ մթնոլորտ էր տիրում։ Կենտրոնում իրականացվեց «Ծնողավարություն» թեմայով դասընթաց` երկու տարբեր խմբերով։Դասընթացը ներառում էր
Ինքնաճանաչումը՝ որպես ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցման հիմք
Հույզերի ճանաչումը և կառավարումը ծնող-երեխա փոխհարաբերություններում
Ծնողական դիրքորոշումներ և վարքի ձևանմուշներ
Ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերությունների կառուցում։
Դասընթացին մասնակցում էին նաև Սիսիան համայնքի ՆՈՒՀ-երի աշխատակիցներ և ծնողներ։ Նրանք իրենց խոսքում նշեցին, որ նմանօրինակ դասընթացները օգտակար են և անհրաժեշտ։ Աշխատակիցների կարծիքով դասընթացը կօգնի իրենց երեխաների հետ աշխատանքի ժամանակ։ Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ: