Արցախից տեղահանված 20 կանայք փետրվարի 24-ին և 25-ին, «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում, մասնակցեցին «Գաղափարից մինչև մեկնարկ, քայլեր բիզնես սկսելու համար» և «Կին ձեռներեցների առջև ծառացած խոչընդոտների հաղթահարում» թեմայով երկօրյա աշխատարանին։
Ոլորտի լավագույն փորձագետներից Սիլվա Մեսրոպյանը մասնակիցներին ներկայացրեց և բիզնես սկսելու առաջնային քայլերը, մարտահրավերները և ցանկացած իրավիճակում լուծումներ գտնելու ուղիները։
Ինտերակտիվ վարժանքների և խմբային քննարկումների արդյունքում մասնակիցները ձևավորեցին մի շարք բիզնես գաղափարներ և մշակեցին համապատասխան բիզնես մոդելներ, որոնք արդեն իրականություն կդառնան ծրագրի հաջորդ փուլում։
Հետևեք թարմացումներին և հաջողության պատմություններին… Միասին կարող ենք։ Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ #Բիզնես#Գաղափարներիգեներացում#Կանանցհզորացում#EmpowerHer#SkillBuilding#CommunityDevelopment#SisianWomenEmpowerment